26 մայիսի 2018 - 14:52 AMT
Տրետյակովյան պատկերասրահում վնասել են Ռեպինի «Իվան Ահեղն ու նրա որդի Իվանը» կտավը

Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում այցելուներից մեկը կոտրել է ցուցադրված կտավներից մեկի ապակին պատնեշի մետաղյա մասով և վնասել նկարը: Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 25-ին, Մոսկվայի ժամանակով մոտ 21:00-ին: Ըստ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկի, պատահարի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են խուլիգանին, հայտնում է «Իզվեստիան»:

Վնասվել է հայտնի ռուս նկարիչ Իլյա Ռեպինի «Իվան Ահեղն ու նրա որդի Իվանը» կտավը

Հարուցվել է քրեական գործ՝ մշակութային ժառանգության օբյեկտի վնասում կամ ոչնչացում հոդվածով:

Ռեպինի «Իվան Ահեղն ու նրա որդի Իվանը» կտավը ստեղծվել է 1883-1885թթ.: Կտավի վրա պատկերված է Իվան Ահեղի կյանքի հայտնի դրվագը, երբ նա ցասման պահին սպանել է իր որդուն՝ Իվանին: