26 մայիսի 2018 - 13:10 AMT
Մինչև մայիսի 31-ը ժամանակ առ ժամանակ անձրև և ամպրոպ կլինի

Հանրապետության տարածքում՝ մայիսի 26-ին կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, 29-31-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 27-28-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 29-30-ին կնվազի 4-5 աստիճանով:

Երևանում՝ մայիսի 26-ին կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, 29-31-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ: 27-28-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: