26 մայիսի 2018 - 13:32 AMT
«Վերջին զանգի» օրը շրջանավարտների մասնակցությամբ ՃՏՊ-ներ չեն եղել

Մայիսի 25-ին, «Վերջին զանգի» օրը, շրջանավարտների մասնակցությամբ ՃՏՊ-ներ չեն արձանագրվել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը:

Մայիսի 25-ին ընդհանուր առմամբ հանրապետությունում գրանցվել է 11 ճանապարհատրանսպորտային պատահար:

«Օրվա ընթացքում Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 52 տրանսպորտային միջոց, որոնց վարորդներից 25-ը մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, 10-ը եղել են վարորդական վկայական չունեցող դպրոցահասակ անձինք, մնացածը` այլ խախտումների համար»,-ասվում է գրառման մեջ: