Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը հաղթանակ է տարել Շարժայի միջազգային մրցաշարում:
Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացքող բլից շախմատի 23-րդ միջազգային մրցաշարում Սարգսյանն անպարտելի է եղել: Օլիմպիական չեմպիոնը, 9 հնարավորից հավաքելով 8 միավոր, միանձնյա հաղթել է բլից շախմատի մրցաշարում, հայտնում է «Երկիր Մեդիան»:
Մրցաշարին մասնակցել է 113 շախմատիստ: