26 մայիսի 2018 - 16:38 AMT
«Ի՞նչ ես անում Արցախի համար» պաստառները կապամոնտաժվեն

Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ փակցված «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» պաստառներն ապամոնտաժվելու են։

Համապատասխան որոշումը կայացնելու մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Մեզ համար անընդունելի է քաղաքացու հետ այս որակի շփումը, նոր Հայաստանում քաղաքացին գերագույն արժեք է, որին հարկավոր է վերաբերվել մեծագույն հարգանքով, եթե նույնիսկ խոսքը միայն պաստառի մասին է: Քաղաքացու հետ այսօրինակ հրամայական ու կոշտ տոնն այլևս մերժվելու է նոր Հայաստանի իշխանությունների կողմից: Իսկ ինչ վերաբերում է Արցախին աջակցելու հարցին, ապա եկեք հստակ արձանագրենք, որ հայ ժողովուրդն արել է, անում է և մշտապես անելու է Արցախի համար՝ անկախ պաստառներից», - գրել է նա: