8 հունիսի 2018 - 16:48 AMT
Հայտնի խոհարար Էնթոնի Բուրդենն ինքնասպան է եղել

Ամերիկացի հայտնի շեֆ խոհարար, գրող և հեռուստահաղորդավար Էնթոնի Բուրդենը վախճանվել է հունիսի 8-ին Ֆրանսիայում: Նա 61 տարեկան էր: Այդ մասին հայտնել է CNN-ը:

Ըստ հեռուստաալիքի, խոհարարն ինքնասպան է եղել:

«Մեծ վշտով կարող ենք հաստատել մեր ընկեր և գործընկեր Էնթոնի Բուրդենի մահը», -ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ:

Էնթոնի Բուրդենը իր խոհարարական Parts Unknown հաղորդման պատրաստման համար ճանապարհորդել է ամբողջ աշխարհում, իսկ 2017-ի աշնանը եղել է Հայաստանում: Նրան ուղեկցում էր Սերժ Թանկյանը: Հայտնի հաղորդավարը նաև Արցախ էր այցելել՝ իր «Էնթոնի Բուրդեն՝ անհայտ տեղանքներ» հեռուստաշոուի համար ռեպորտաժ նկարահանելու նպատակով: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց նրան սև ցուցակում ընդգրկելու մասին: