8 հունիսի 2018 - 17:39 AMT
Վիրավոր զինվորի վիճակը ծանր է

Արցախում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատրյանի վիրավորում ստանալու հանգամանքները պարզելու նպատակով երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում, հայտնում է Քննչական կոմիտեն:

Հունիսի 7-ին կրծքավանդակի շրջանում հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում ստացած զինվորի վիճակը գնահատվում է ծանր: Վերջինս տեղափոխվել է զինհոսպիտալ:

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:

Կատարվում է նախաքննություն:

Հունիսի 7-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գևորգ Անդրանիկի Խաչատրյանը: