9 հունիսի 2018 - 13:40 AMT
ԵԱԶԲ-ն վերանայել է ՀՀ ՀՆԱ վերաբերյալ կանխատեսումը՝ բարձրացնելով մինչև 5,6%

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) վերանայել է ՀՀ ՀՆԱ վերաբերյալ կանխատեսումը՝ բարձրացնելով մինչև 5,6% 2018-ի համար:Այս մասին ասված է կազմակերպության հրապարակած հունիսյան մակրոտնտեսական զեկույցում:

Ավելի վաղ ԵԱԶԲ-ն Հայաստանի համար 2018-ին կանխատեսել էր ՀՆԱ-ի 3% աճ:

Ըստ զեկույցի, ԵԱԶԲ-ում ակնկալում են, որ տնտեսությունում մեկնարկած կառուցվածքային բարեփոխումները կշարունակվեն, ինչը հնարավորություն կտա արագացնել աճի պոտենցիալ տեմպերը՝ առաջին հերթին, արտահանմանն ուղղված ճյուղերի հաշվին: Արդյունքում, 2018-ին ՀՆԱ-ի աճը կկազմի մոտ 5,6% և մինչև 2020-ը կկայունանա 5% մակարդակում:

Ըստ զեկույցի, տնտեսական ակտիվությունը Հայաստանում կպահպանվի բարձր մակարդակում: 2018-ի առաջին եռամսյակի տվյալներով, ՀՆԱ աճը 2017-ի նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 9,6%:

Համաշխարհային բանկը հրապարակել է Գլոբալ տնտեսական հեռանկարների հունիս ամսվա զեկույցը, որի համաձայն 2018-ին Հայաստանում կանխատեսվում է տնտեսության 4.1% աճ: 2019 և 2020-ին ՀԲ-ն Հայաստանի համար կանխատեսում է 4% աճ: