11 հունիսի 2018 - 15:09 AMT
ՀՀ-ն դեպի ՌԴ ուղևորությունների քանակով 7-րդն է

Հայաստանն այն 10 երկրների թվում է, որտեղից առավելագույն թվով զբոսաշրջային ուղևորություններ են կատարվել դեպի Ռուսաստան: Այդ տվյալները ներկայացրել է ՏուրՍտատ գործակալությունը:

Գործակալությունը վերլուծել է ներգնա ուղևորությունները ՌԴ 2018-ի առաջին եռամսյակում:

Հայաստանից դեպի Ռուսաստան իրականացվել է 122.000 զբոսաշրջային ուղևորություն, ինչը 7 տոկոսով պակաս է, քան 2017-ի երեք ամսում:

Առաջին 10-յակը հետևյալն է. Ուկրաինա՝ 1.556.000 (-1%), Ղազախստան 656.000 (0%), Չինաստան` 216.000 (+18%), Ֆինլանդիա՝ 204.000 (-13%), Ադրբեջան՝ 193.000 (+7%), Լեհաստան՝ 163.000 (-14%), Հայաստան՝ 122.000 (-7%), Մոլդովա՝ 111.000 (+4%), Աբխազիա՝ 105.000 (+14%), Ղրղզստան՝ 88.000 (+6%):

Ընդհանուր առմամբ 2018-ին Ռուսաստան է այցելել 4,3 մլն օտարերկրացի զբոսաշրջիկ:

Ընթերցեք նաև.ՀՀ-ն՝ 2018-ին ռուս զբոսաշրջիկների 25 նախընտրելի երկրների թվում է