12 հունիսի 2018 - 11:42 AMT
ՊՆ-ն հրապարակել է Գյուննութի գերեզմանատուն ադրբեջանցիների այցի տեսանյութը

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես են հունիսի 7-ին մի խումբ ադրբեջանցի քաղաքացիականներ ՀՀ ԶՈւ հրամանատարության թույլտվությամբ մոտեցել Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներին:

Ադրբեջանական կողմը դիմել էր ՀՀ ԶՈւ հրամանատարությանը՝ խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ ավերակ բնակավայրի գերեզմանատեղիներին։

Ավելի վաղ, ադրբեջանական ԶԼՄ-ներն ապատեղակատվություն էին տարածել, թե իբրև ադրբեջանցիները «վերադարձել են մայիսին Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից ազատագրված» Գյուննութ բնակավայր: