16 հունիսի 2018 - 11:42 AMT
Զորամասի հրամանատարը շորթմամբ խոշոր չափերի կաշառք է ստացել

Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու արդյունքում պարզվել է, որ պաշտոնատար անձ հանդիսացող N զորամասի հրամանատար փոխգնդապետ Գ.Ն-ն շորթմամբ, խոշոր չափերով կաշառք ստանալու դիտավորությամբ, նույն զորամասի տարածքում գործող «Զինառ ՓԲԸ-ի» խանութ-թեյարանի գործունեությանը չխոչընդոտելու համար Հ.Օ-ից, որպես կաշառք տարբեր ժամանակահատվածում պահանջել և ստացել է խոշոր չափի գումար:

2018-ի հունիսի 15-ին հերթական անգամ Հ.Օ-ն Գ.Ն-ին, կաշառք տալուց ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից Գ.Ն-ն իր աշխատասենյակում գումարը վերցնելու պահին բռնվել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի և 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի (Կաշառք ստանալը) հատկանիշներով:

Գ.Ն-ն ձերբակալվել է, կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ բացահայտվել էր ՊՆ-ում կաշառակերության ևս մեկ փաստ՝ ՊՆ պաշտոնյան 31 մլն դրամ կաշառք է ստացել: ՊՆ պաշտոնյան 2008-2012թթ. ընթացքում ստացած շուրջ 31.120.000 դրամառանձնապես խոշոր չափերով կաշառքի դիմաց կազմակերպել է ՍՊ ընկերության տնօրենի կողմից ՀՀ ՊՆ-ի հետ կնքված պայմանագրերով նախատեսված տեխնիկական բնութագրերից շեղումներով արտադրված կահույքի ընդունումն ու ՊՆ կենտրոնական պահեստ մուտքագրումը: