16 հունիսի 2018 - 12:32 AMT
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով Արցախում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Այցին նախորդել էր ՀՀ վարչապետի երկօրյա աշխատանքային այցը Մոսկվա, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրան ծանոթացրել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Իսկ ավելի վաղ, Փաշինյանը հանդիպել էր հունիսի 13-ին Հայաստան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Մայիսի 9-ին, վարչապետ ընտրվելու հաջորդ օրը, Նիկոլ Փաշինյանն առաջին աշխատանքային այցով մեկնել էր Արցախ:

Նա հանդիպել էր ԱՀ նախագահ Բակո Սահակյանին, Վերածննդի հրապարակից քաղաքացիների հետ միասին երթով շարժվել դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ է դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին: