16 հունիսի 2018 - 16:25 AMT
Էջմիածնի քաղաքապետն իր ընդդիմադիրներին ժամադրել է Հաշտության նստարանի մոտ

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է, հունիսի 16-ին ժամը 17:00-ին հրավիրել է իր ընդդիմադիրներին Էջմիածին քաղաքի Հաշտության նստարանի մոտ՝«ձեռք սեղմելու» և «իրար հասկանալու», հայտնում է Panorama.am-ը:

«Մեր քաղաքում երկար ժամանակ է՝ տեղադրված է Հաշտության նստարանը: Խնդրեմ եկեք հաշտության, սա հոգևոր կենտրոն է, չի կարելի թույլ տալ սրել իրավիճակը, հասցնել Մարտի 1-ի: Եկեք ձեռք սեղմենք, իրար հասկանանք, չի կարելի ժողովրդին հանել իրար դեմ»,- ասել է նա:

Քաղաքապետն Էջմիածնում իր հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները համարում է ուղղուրդված ու կազմակերպված:

Վերջին օրերին Էջմիածնում բողոքի ցույցեր ու հանրահավաքներ են անցկացվում, որոնց մասնակիցները պահանջում են Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը:Հանրահավաքների կազմակերպիչն ենքրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո), ով հունիսի 16-ին Էջմիածնում սեփական առանձնատնից բերման է ենթարկվել իրավապահների կողմից:

Ավելի վաղ,Ազգային անվտանգության ծառայությունը օպերատիվ գործողություն է սկսել Էջմիածնում, այդ թվում` քաղաքապետարանում, Մանվել Գրիգորյանի առանձնատանը: Ըստ որոշ տեղեկությունների նման գործողություն է իրականացվել նաև Արթուր Ասատրյանի տանը: