21 հունիսի 2018 - 13:48 AMT
€3 մլն ԵՄ-ից ՀՀ-ին՝ Սիրիայի փախստականների համար

Եվրամիությունը €3 մլն է հատկացնում Հայաստանին՝ երկրում սիրիացի փախստականներին ինտեգրելու նպատակով: ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, այս մասին հայտարարվել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակում ստեղծված գործընկերության խորհրդի գումարած առաջին նիստում:

Նշվում է, որ ԵՄ-ն գումարը կենտրոնացրել է «Մադադ» հիմնադրամում:

Ավելի վաղ, տեղի է ունեցել Եվրոպական Միության և Հայաստանի գումարած գործընկերության խորհրդի անդրանիկ նիստը:Եվրամիությունը ողջունել է կոռուպցիայի դեմ պայքարի Հայաստանի կառավարության հանձնառությունը և այս ուղղությամբ կառավարության ձեռնարկած հստակ գործողությունները:

Կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել ընդլայնելու և խորացնելու համագործակցությունն այս նոր իրավական փաստաթղթի, Արևելյան գործընկերության և վերանայված Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում: