11 հուլիսի 2018 - 10:23 AMT
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հերքում է Բաքվին զենք վաճառելու լուրը

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հերքում է ադրբեջանական մամուլում տարածված այն լուրերը, թե Փարիզը հանել է Բաքվին զենք վաճառելու վերաբերյալ սահմանափակումները, հայտնում է դեսպանության մամուլի ծառայությունը:

«Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական մամուլում տարածված տեղեկատվությունն առ այն, որ Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները, կեղծ է»,- մասնավորապես ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ, ադրբեջանական ԶԼՄ-ները շրջանառում էին, որ Ֆրանսիայի ռազմարդյունաբերության ընկերությունները մարքեթինգային աշխատանքներ են սկսել Ադրբեջանի հետ գործակցություն հաստատելու նպատակով, և որ պաշտոնական Փարիզը հանել է ֆրանսիական ընկերություններից երկրին ռազմական նշանակության արտադրանք վաճառելու արգելքը: