12 հուլիսի 2018 - 11:08 AMT
Երևանի քաղաքապետին կընտրեն հուլիսի 16-ին

Հուլիսի 12-ին Երևանի ավագանու նիստում որոշվել է, որ Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը կանցկացվի հուլիսի 16-ին:

Որոշմանը կողմ է քվեարկել Ավագանու 34 անդամ, դեմ՝ 11, ձեռնպահ՝ 1 անդամ:

Հուլիսի 9-ին Երևանի 11-րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել:

Ընթերցեք նաև՝ «Ով, երբ և ինչպես կարող է դառնալ Երևանի քաղաքապետ»: