17 հուլիսի 2018 - 12:20 AMT
Դավիթ Տոնոյանի որդին ևս կծառայի Արցախում

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին՝ Էդգար Տոնոյանն, իր ծառայությունը կանցկացնի Արցախում:

Հուլիսի 16-ին Կենտրոնական զինվորական հավաքակայանում, օրենքով սահմանված կարգով, նախարարի որդին մասնակցել է վիճակահանությանը, որի արդյունքում նա ծառայությունը կանցկացնի Արցախում: Տեղեկությունը հաստատել են պաշտպանության նախարարությունից, հայտնում է Panorama.am-ը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանն էլ իր դիմումի համաձայն արդեն ծառայում է Արցախում: