20 հուլիսի 2018 - 12:32 AMT
«Ներառող տնտեսական համակարգ ենք ստեղծում». Վարչապետը ասուլիս է տալիս (Թարմացվող)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպամանն անդրադառնալով գործող կառավարության տնտեսական քաղաքականությանն ասել է, որ ներառող տնտեսական համակարգ է ստեղծվելու:

«Այս համակարգի իմաստն այն է, որ տնտեսական ոլորտները և տնտեսական գործունեության ձևերը հասանելի լինեն շատերին», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ տնտեական քաղաքականության հենասյուներն են կոռուպցիայի դեմ պայքարը և անկախ դատական համակարգը:

Վարչապետն անդրադարձել է նաև կառավարության կադրային քաղաքականությանը:

«Նոր կառավարությունում երեք խումբ մարդիկ են աշխատում՝ առաջինը «նորերն» են, երկրորդը՝ «հները», և երրորդը՝ նախկինում իրենց ունեցած կարգավիճակը փոխածներն են: Մենք պետք է արձանագրենք, որ այս իրավիճակի համար ադապտացիայի շրջանն անխուսափելի է: Այս իրավիճակը նոր է բոլոր երեք խմբերի համար», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ այստեղ լինելու են մարդիկ ովքեր հարմարվելու են նոր իրավիճակին, և մարդիկ՝ ովքեր չեն հարմարվելու:

Ըստ Փաշինյանի, այժմ կառավարությունն աշխատում է կադրային բանկի ստեղծման նախագծի վրա, որի մեջ կներգրավվեն լավագույն մասնագետները՝ Սփյուռքից և Հայաստան:

13:09 Փաշինյանը խոսել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման և մանրմասներից:

«Ուզում եմ հասկանալ, ինչու ենք մենք քննարկում ԼՂ խնդրում հայկական կողմի փոխզիջման գնալու հարցը, եթե ակնհայտ է, որ Ադրբեջանը չի ցանկանում փոխզիջման գնալ: Երբ մենք ստանանք ուղերձ, որ Ադրբեջանը հակված է փոխզիջման, այդ ժամանկ ամբողջ ազգով կքննարկենք մեզ համար՝ փոխզիջման ընդունելի սահմանները: Բացառում եմ ԼՂ հարցի այնպիսի լուծում, որը ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար», - ասել է Փաշինյանը:

12:52 Անդրադառնալով «սուպերվարչապետական համակարգին», որը հատուկ մշակվել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի համար, Փաշինյանն ասել է, որ ցանկանում է փոխել այդ համակարգը:

«Ուժերի հավասակշռումը պետք է լինի ոչ թե նախագահի և վարչապետի, այլ կառավարության և խորհրադարնի միջև, քանի որ սա է խորհրդարական համակարգի տրամաբանությունը», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ մինչև ընտրությունները շատ կտրուկ քայլերի չեն գնա այս ուղղությամբ:

12:47 «Հայաստանում դժվար է անել կադրային այնպիսի նշանակում, որը բացասական արձագանք չի առաջացնի»,- ասել է Փաշինյանը՝ անդրադառնալով ՊԵԿ-ում «կոռումպացված նախկին պաշտոնյաների նշանակումների» մասին հարցին:

12:40 Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու, ասել է Փաշինյանը:

12:34 «2019 թվականի բյուջեի նախագծի քննարկումների փուլում ենք հիմա, ամեն օր գումարներ են գեներացվում, և մեզ համար կարևոր է չկայացնել այնպիսի որոշում, որը մեզ կստիպի պետական պարտքն ավելացնել»,- ասել է Փաշինյանը՝ անդրադառնալով կենսաթոշակների բարձրացման հավանականությանը:

Նա ասում է, որ կոռուպցիայի դեմ պայքարն այնպիսի ծավալներ է ստացել, այն սկսում է այնպսիսի մեծ թվով մարդկանց և «առնչվել նույնիսկ այնպիսի մարդկանց շահերի, որոնք ծափահարել են Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը»:

12:28 Պատասխանելով ՀՀ-ԵՄ հարաբերությունների, ԵՄ-ի կողմից ֆինանսական աջակցության և բրյուսելյան այցի արդյունքների մասին հարցին Փաշինյանն ասել է.

«Ես ասել եմ, որ այս կառավարությունը ՀՀ-ում անկախ դատական համակարգ ունենալու համար, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում, մի օրում/ շաբաթում արել է ավելին (գումարներ հետ բերել, - խմբ.), քան նախկին կառավարությունը ԵՄ աջակցությամբ արել է՝ ծախսելով միլիոնավոր եվրոներ»: