20 հուլիսի 2018 - 14:59 AMT
«Սասնա ծռերի» ևս 2 անդամ ազատության մեջ է

ՊՊԾ գնդի վրա հարձակման համար կալանավորված «Սասնա ծռեր» զինյալ խմբի անդամներ Գևորկ Իրիցյանն ու Թաթուլ Թամրազյանն ազատ են արձակվել: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրանք ազատ են արձակվել 500.000 դրամ գրավի դիմաց:

Ամբաստանլայների խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդություն դատարանին ներկայացրել էր հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը, հայտնում է Aysor.am-ը

Դատարանի նախորդ նիստում «Սասնա Ծռերից» ազատ էին արձակվել Վարդան Գերավետյանը և Թորոս Թորոսյանը:

«Սասնա ծռերի» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը հուլիսի 18-ին դատարանում աղմկահարույց բացահայտում է արել։ Նա հայտարարել է, որ ՊՊԾ գնդում ձեռքից վիրավորված, ապա հիվանդանոցում մահացած ոստիկանի դեմ պատահական կրակոցի հեղինակը ոչ թե Արմեն Բիլյանն է, այլ՝ Էդվարդ Գրիգորյանը: Պավել Մանուկյանը ևս մեկ անակնկալ հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Արմեն Բիլյանին առաջադրված մեկ այլ հոդվածով մեղադրանքը, որն առնչվում է ՊՊԾ-ում տեղադրված բանկոմատը բացելուն, նույնպես կապ չունի Բիլյանի հետ: Բանկոմատի գրոհի հեղինակն, ըստ նրա, Մխիթար Ավետիսյանն է: