2018 թվականի հունիսին 2017 թվականի նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9,6%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 5,6%-ով:
2018-ի հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է14%-ով, շինարարության ծավալը՝ 4,2%-ով, ծառայությունների ծավալը՝ 21,2%-ով:
10,9%-ով աճել է Էլեկտրաէներգիայի արտադրությունը, 6,7%-ով՝ արտահանումը, 20,8%-ով՝ ներմուծումը:
Նույն ժամանակահատավածում միջին ամսական անվանականաշխատավարձը նվազել է 6%-ով: