20 հուլիսի 2018 - 17:58 AMT
«Միլանը» կրկին կկարողանա մասնակցել եվրագավաթներին

Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) չեղարկել է իտալական «Միլան» ֆուտբոլի ակումբը եվրագավաթներին մասնակցությունից զրկելու մասին որոշումը: Ակումբը բողոքարկել էր Ֆուտբոլի եվրոպական ասոցիացիաների միությունում՝ ՈւԵՖԱ-ի որոշումը, որը որակազրկել էր ակումբին 1 տարով ֆինանսական fair play-ը խախտելու համար: CAS-ը, լսելով բոլոր կողմերին, որոշել է թույլատրել ակումբին վերադառնալ Եվրոպայի լիգա, գրում է Lenta.ru-ն:

Հունիսին հայտնի դարձավ, որ ակումբը խախտել է առանց վնասի աշխատելու պայմանը, որը հիմնական ֆինանսական fair play-ն է, որի պատճառով էր ՈւԵՖԱ-ն 1 տարով զրկել էր ակումբին եվրագավաթներին մասնակցելու հնարավորությունից: Ակումբին նաև 30 մլն եվրո տուգանք էր սպառբում:

2017/18 խաղաշրջանուում ակումբը զբաղեցրել է A սերիայի 6-րդ տեղը: