20 հուլիսի 2018 - 17:14 AMT
ՄՕԿ-ը պատրաստ է հետ ընդունել Ռուսաստանին

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) պատրաստ է հետ ընդունել Ռուսաստանին և սատարել ռուսական սպորտում իրականացվող բարեփոխումներին: Այդպիսի հայտարարություն է արել ՄՕԿ ղեկավար Թոմաս Բախը:

«Ռուսաստանը պատժամիջոցների է ենթարկված, «Ռուսաստան» բառը չի լինի Օլիմպիադա-2018-ի մասին պատմական գրքերում: Այժմ մենք պատրաստ ենք ընդունել հետ Ռուսաստանին և աջակցել բոլոր այն բարեփոխումներին, որոնք Ռուսաստանն իրականացրել է և որոնք ընթացքի մեջ են»,-ասել է Բախը Լոզանում ՄՕԿ գործկոմի նիստի ավարտին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

2017-ի դեկտեմբերի 5-ին ՄՕԿ-ը խթանիչների օգտագործման համար հեռացրեց Ռուսաստանի հավաքականին Օլիմպիական խաղերին մասնակցելուց: Չեզոք դրոշի ներքո ելույթ ունեցան միայն այն ռուսաստանցի մարզիկները, որոնք չեն օգտագործել խթանիչներ:Ռուսաստանցի մարզիկները 2018-ի Օլիմպիադայում ունեին «օլիմպիական մարզիկներ Ռուսաստանից» կարգավիճակ: