20 հուլիսի 2018 - 17:22 AMT
Հրդեհ՝ Հաղթանակ զբոսայգում. Դեպքի վայրում է երկու մարտական հաշվարկ

Հուլիսի 20-ին, ժամը 14:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցից դեպի Հաղթանակ զբոսայգի տանող ճանապարհին հարակից լանջում այրվում է բուսածածկ տարածք, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:00-ին:

Նշվում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: