21 հուլիսի 2018 - 13:33 AMT
ՀՀ ԱԱԾ-ն ճապոնական հատուկ տեխնիկա կարող է ձեռք բերել

Հուլիսի 20-ին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի հանդիպմանը քննրակվել է հատուկ ծառայությունների համար նախատեսված ճապոնական հատուկ տեխնիկայի ձեռքբերման հարցը, հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայութունը։

Վանեցյանը պատրաստակամություն է հայտնել տեղեկատվության և փորձի փոխանակման հարցի շուրջ գործակցել Ճապոնիայի հատուկ ծառայությունների հետ. նա հույս է հայտնել, որ հանդիպումն ամուր հիմք կդնի Հայաստանի և Ճապոնիայի հատուկ ծառայությունների միջև գործակցության։

Դեսպան Յամադան իր հերթին նույնպես պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ ԱԱԾ և Ճապոնիայի իրավապահ մարմինների միջև գործակցությանը:

ՆԱ ընդգծել է, որ ՀՀ-ն ահաբեկչական սպառնալիքների և հանցավորության այլ դրսևորումների տեսանկյունից համարում է անվտանգ, ինչը նրա գնահատմամբ, ՀՀ ԱԱԾ համակարգի արդյունավետ աշխատանքի արդյունքն է: Դեսպանը նաև նշել է, որ ճապոնացի զբոսաշրջիկների ներկայությունը Հայաստանում վկայում է երկրի անվտանգ լինելու մասին: