21 հուլիսի 2018 - 14:31 AMT
Մոտ 10 մլն դրամի յուրացում Վարդենիսի սոց.աջակցության գործակալությունում. Քրգործ է հարուցվել

Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում մոտ 10 մլն դրամի յուրացում է արվել. քրգործ է հարուցվել, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Պարզվել է, որ 2013-2015 թվականներին ընթացքում Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին աշխատակից Տիգրան Աբրահամյանը, ապօրինի վարձատրություն ստանալու միասնական դիտավորությամբ, քաղաքացիներին նպաստառուների ցուցակներում ներառված մնալու համար նախապես պայմանավորվել է փոստային բաժանմունքի օպերատոր Արմեն Հակոբյանի և նպաստառու այլ քաղաքացիների հետ:

Իրենց երկու ամսվա նպաստը, ընդհանուր առմամբ 5,4 մլն դրամ Արմեն Հակոբյանի միջոցով քաղաքացիները հանձնել են Տիգրան Հակոբյանին՝ որպես ապօրինի վարձատրություն:

Իսկ նույն գործակալության աշխատակից Արտեմ Խաչատրյանը 2016-17 թվականներին, նույն նպատակով պայմանավորվել է նույն Արմեն Հակոբյանի հետ, և նպաստառուները միջնորդի միջոցով այս անգամ Խաչատրյանին են փոխանցել երկու ամսվա նպաստները՝ 3,6 մլն դրամ:

Հարուցվել է քրեական գործ: