21 հուլիսի 2018 - 14:50 AMT
«Քոնչո» մականունով «օրենքով գողը» ձերբակալվել է

Հուլիսի լույս 20-ի գիշերը՝ ժամը 02։30-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Արշակունյաց պողոտայում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել «օրենքով գող» «Քոնչո« մականունով Նորայր Փիլոյանին. նա ձերբակալվել է, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Կասկածանքը՝ թմրանյութ պահել և օգտագործել։ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչ 39-ամյա Փիլոյանի խուզարկությամբ հայտբերվեցին և առգրավվեցին ափիոնի նմանվող զանգված ու գաղտնի փականով դանակ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Հանգամանքները քննությամբ պարզվում են։