27 հուլիսի 2018 - 18:40 AMT
Ադրբեջանցի զինվոր է սպանվել. Երկրի ՊՆ չի մեկնաբանում

Հուլիսի 26-ին սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զորամասերից մեկի զինծառայող, Բեյլագանի շրջանի բնակիչ 1999 թվականին ծնված Արիֆ Միքայիլ օղլու Մամմեդովը: Այս մասին ադրբեջանական Meydan TV-ին հայտնել են զինծառայողի հարազատները:

Նշվում է, որ ըստ հարազատների, զինծառայողը մահացել է հայկական կողմի կրակից: Սակայն լրատվամիջոցին մեկ այլ աղբյուր հայտնել է, որ Մամմեդովին սպանել է ծառայակիցը՝ գաղտնաբառը չիմանալու պատճառով։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զինծառայողի մահվան վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն դեռևս չի հրապարակել: