1 օգոստոսի 2018 - 10:11 AMT
Վարչապետը հանրահավաք է հրավիրել Հրապարակում՝ ամփոփելու իր 100 օրը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ին՝ ժամը 18:30-ին, հանրահավաք է հրավիրել Հանրապետության հրապարակում՝ ամփոփելու իր վարչապետության 100 օրը: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում:

«Կարծում եմ՝ պետք է կարևոր խոսակցություն ունենալ այն մասին, թե ինչ է տեղի ունեցել ՀՀ-ում վերջին 100 օրվա ընթացքում և ինչ է տեղի ունենալու առաջիկայում, այն մասին, թե ինչ քայլեր է ձեռնարկել կառավարությունը մեր երկրում թռիչքաձև զարգացում ապահովելու համար», - ասել է Փաշինյանը:

ՀՀ ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում է ընտրել մայիսի 8-ին: