1 օգոստոսի 2018 - 15:40 AMT
Ադրբեջանում հասարակական տրանսպորտի ուղեվարձը 50%-ով թանկացել է

Ադրբեջանի սակագնային խորհուրդը 50%-ով բարձրացրել է ուղեվարձը Բաքվի հասարակական տրանսպորտում և մետրոպոլիտենում: Նոր սակագներն ուժի մեջ են մտնում 2018-ի օգոստոսի 1-ին: Գնաճի նախաձեռնողը տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունն է, գրում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:

Գերատեսչությունը հիմնավորել է գների աճը ուղևորափոխադրումների սպասարկման ծախսերի ավելացմամբ, արժույթով վճարելով ավտոբուսների և պահեստամասների համար, ծառայությունների թանկացմամբ և պետբյուջեից դոտացիաների կրճատմամբ, ինչպես նաև այլ ծախսերով:

Ուղևորափոխադրումների գներն ու միջգյուղական փոխադրումները կկազմեն 0,3-0,9 մանաթ, կախված տարածությունից: