ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ՀՀ Սահմանապահ վարչության աշխատակիցները սահմանախախտի են ձերբակալել հայ-թուրքական սահմանին, հայտնում է վարչության մամուլի ծառայությունը:
Ռուս սահմանապահները սահմանախախտին ձերբակալել են Գյումրիի սահմանապահ ջոկատի հատվածում, երբ վերջինս փորձում էր հաղթահարել սահմանի ինժեներական և տեխնիկական միջոցները: Ձերբակալվածը Թուրքիայի քաղաքացի է:
Սահմանախախտի մոտ բջջային հեռախոս է հայտնաբերվել, որտեղ առկա էին պետական սահմանի ինժեներական կառույցների և պատնեշների լուսանկարներ ու տեսանյութեր:
Սահմանախախտը փոխանցվել է ՀՀ իրավապահ մարմիններին, աշխատանքներ են տարվում կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: