10 օգոստոսի 2018 - 13:47 AMT
Վրաստանում ձյուն է եկել

Վրաստանի Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայրում ձյուն է տեղացել: Համապատասխան տեսանյութեր են հայտնվել Facebook-ի օգտատերերի էջերում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ձյանը նախորդել է ուժեղ կարկուտն ու անձրևը:

Ռուսաստանի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Կազբեգի գյուղի բնակիչը հայտնել է, որ այնտեղ նույնպես տեղ-տեղ ձյուն է գալիս: «Ասում են, Գուդաուրին երեկվանից ձյան մեջ է: Մեզ մոտ էլ վատ եղանակ է, մեկ անձրև է գալիս, մեկ ձյուն, մեկ կարկուտ»,-ասել է գյուղի բնակիչ Շոթա Մայսուրաձեն:

Վրաստանի Քոբուլեթի հանգստավայրում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են բնակելի տների առաջին հարկերն ու բակերը:Փրկարարները ջրահեռացման աշխատանքներ են իրականացնում Ագմաշենեբելի, Սուխումիի և Թխիլաշվիլիի փողոցներում: