16 օգոստոսի 2018 - 11:10 AMT
Վարչապետ. 100 օրում լուծել ենք հիմնական խնդիրը՝ հետհեղափոխական շրջանում երկիրը բնականոն զարգացել է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիրի օգոստոսի 16-ի նիստում հայտարարել է, որ կառավարությունն իր գործունեության 100 օրում լուծել է հիմնական խնդիրը՝ հետհեղափոխական շրջանում ապահովել է երկրի բնականոն զարգացումը:

«Ապահովել ենք տնտեսության բնականոն շարունակական զարգացումը: Մենք այժմ թևակոխում ենք նոր փուլ, որի հիմնական իմաստն արագ և արդյունավետ բարեփոխումների մեկնարկն է՝ մեր տնտեսության համար նոր շունչ բացելու նպատակով», - ասել է վարչապետը:

Փաշինյանը հույս է հայտնել, որ այս ընթացքում կուտակված էներգիան հնարավորություն է տալու նոր թափով լծվելու երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը:

Օգոսոտոսի 17-ին՝ ժամը 18:30-ին, Հանրապետության հրապարակում գործող կառավարությունը կամփոփի իր գործունեության առաջին 100 օրը: