16 օգոստոսի 2018 - 13:09 AMT
ՀՔԾ պետ. Սերժ Սարգսյանը ևս կհարցաքննվի Մարտի 1-ի գործով

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ևս կհարցաքննվի Մարտի 1-ի գործով, լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։

«Հարցաքննվելու են բոլորը, ովքեր առնչություն են ունեցել այս գործին, առանց բացառության, այո, հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը», - հայտարարել է ՀՔԾ պետը։

2008-ի ի փետրվարի 19-ին ՀՀ նախագահի ընտրություններում, պաշտոնական տվյալներով, հաղթել էր Սերժ Սարգսյանը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր դեռևս երկրի վարչապետի պաշտոնը:

Ավելի վաղ, Մարտի 1-ի գործով ներգրավվել է երեք մեղադրյալ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: