16 օգոստոսի 2018 - 13:41 AMT
7 ամսում ամբողջ տարվա համար նախատեսված հարկային եկամուտների հավելաճը հավաքվել է

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն 2018 թվականի առաջին 7 ամսում հավաքել է այնքան ավելի հարկ, որքան նախատեսված ամբողջ տարվա համար, հայտնել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«7 ամսում հավաքել ենք այնքան հարկային եկամուտ, որքան նախատեսվում էր հավաքել ամբողջ տարվա ընթացքում: 2018-ի համար ի սկզբանե նախատեսված էր հավաքագրել 107 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտ, այդ սահմանաչափին հասել ենք 7 ամսվա ընթացքում»,- ասել է ՊԵԿ նախագահը:

Թավշա հեղափոխությունից հետո զգալի փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հավաքագրած հարկերի կառուցվածքում․ ընթացիկ տարվա ապրիլ-հունիսին՝ 2-րդ եռամսյակում, Հայաստանի 1000 խոշոր հարկատուներից հավաքվող հարկերի ծավալը կտրուկ աճել է թե 1-ին եռամսյակի, և թե նախորդ տարիների համադրելի ժամանակաշրջանում հավաքվող հարկերի ծավալների համեմատ, ինչը պետական բյուջե եկամուտների զգալի աճ է ապահովել։ Փոխարենը, զգալիորեն նվազել է մյուս հարկատուներից գանձվող հարկերի ծավալը։

Ընթերցեք նաև՝ «Բյուջեն լցվում է խոշորների հաշվին. Մյուսներից գանձվող հարկերը կտրուկ նվազել են»: