16 օգոստոսի 2018 - 14:48 AMT
ՀՔԾ պետ. Դատավոր Ազարյանը Մարտի 1-ի ցուցարարներին «ամբոխ, ջարդող» է անվանել, պետք է ինքնաբացարկ տար

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել է, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու որոշումը կայացրած ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը պետք է ինքնաբացարկ հայտներ, քանի որ նա ի սկզբանե կանխակալ վերաբերմունք է ունեցել գործի վերաբերյալ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նրա խոսքով` դատավոր Ազարյանը նախկինում Մարտի մեկի գործով 9 մեղադրական դատավճիռ է կայացրել: ՀՔԾ պետն, ընթերցելով այդ դատավճիռներից մեկում Ազարյանի կողմից տրված գնահատականները:

«Ազարյանը մեկ տասնամյակ առաջ դատավճիռներ է կայացրել, որոնցում խաղաղ ցուցարներին բնութագրել է որպես ամբոխ, որպես մասսայական անկարգություններ, հրկիզումներ ու ջարդեր իրականացնողներ: Նա այդ ինֆորմացիայի, այդ համոզմունքի կրողն է, և այդ պայմաններում նա պարտավոր էր ինքնաբազարկ հայտնել, իսկ չհայտնելու դեպքում պարտավոր էր բարձրաձայնել այդ մասին, որ նա կայացրել է այդպիսի դատավճիռներ, որից հետո ես համոզված եմ, որ դատախազության ներկայացուցիչները նրան բացարկ կհայտնեին»,-հայտարարել է Խաչատրյանը:

Սասուն Խաչատրյանի խոսքով` Վերանքնիչ քրեակնա դատարանի կայացրած որոշումը բեկանման հիմք է, քանի որ այն քննվել է դատարանի ոչ օրինական կազմով:

«Ազարյանը, Վերանքնիչ քրեական դատարանի նախագահի` արձակուրդում գտնվելու ընթացքում իրականացնելով նախագահի պարտականությունները, ինքն իրեն է մակագրել տվյալ գործը: Նա կողմերին տեղյակ չի պահել, որ այս գործերով մարդկանց է դատապարտել և ունի գործի և դեպքերի վերաբերյալ կանխակալ վերաբերմունք»,-ասել է Խաչատրյանը:

Ավելի վաղ, ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը փոխել էՄարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ հիմք ընդունելով նրա անձեռնխելիություն: