16 օգոստոսի 2018 - 15:40 AMT
Epic Eye. Երաժշտության միջազգային փառատոն` Ծաղկաձորում

Oգոստոսի 17-19-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում տեղի կունենա Epic Eye երաժշտության և արվեստի բացօթյա միջազգային փառատոնը, որի գլխավոր հովանավորն է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը։

Փառատոնի ընթացքում ելույթ կունենան հայտնի արտիստներ և բենդեր ինչպես արտերկրից, այնպես էլ Հայաստանից, կցուցադրվեն ժամանակակից արվեստի գործեր։

Տոմսերի և այլ ծառայությունների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել փառատոնի պաշտոնական կայքում: