16 օգոստոսի 2018 - 17:37 AMT
ԱԱԾ պետը ՌԴ անվտանգության դաշնային ծառայության պատվիրակությանն է ընդունել

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության փոխտնօրեն, սահմանային պահպանության դեպարտամենտի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնստանտինովի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը:

ՀՀ ԱԱԾ տնօրենին ներկայացվել է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության նորանշանակ պետ գեներալ-մայոր Ռոման Գոլուբիցկին և նրա անցած ծառայողական ուղին:

Վանեցյանը վստահեցրել է, որ ՀՀ ԱԱ ծառայությունը մշտապես պատրաստ է աջակցել սահմանների պահպանության հարցում: ՌԴ կողմը ևս պատրաստակամություն է հայտնել նպաստել հնարավոր գործակցության զարգացմանը, ապա անդրադարձ եղավ ՀՀ-ում ՌԴ սահմանապահների առաքելությանը: