16 օգոստոսի 2018 - 17:47 AMT
Մոտ 350,000 աշակերտ կկարողանա անվճար թատրոն, թանգարան և համերգ գնալ

Մոտ 350,000 աշակերտ ՀՀ մշակույթի և կրթության ու գիտության նախարարության համատեղ նախաձեռնությամբ նոր ուսումնական տարում ներդրվող աբոնեմենտային համակարգի շրջանակում անվճար թատրոն, թանգարան և համերգ գնալու հնարավորություն կունենա:

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի խոսքով, ծրագիրը 1-12-րդ դասարանցիներին ամբողջ ուսումնական տարվա ընթացքում 3 մշակութային հաստատություն անվճար այցելելու հնարավորություն կտա:

«Մշակութային հաստատություններից կարող են այցելել թանգարաններ, պատկերասրահներ, թատրոններ, համերգասրահներ՝ դասական երաժշտության համերգասրահներ: Կարևոր ենք համարում 30 տարի անց աբոնեմենտային ծրագրի վերագործարկումը», - նշել է նախարարը:

Ավելի վաղ հայտնել էինք, որՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նախարարության ենթակայության տակ գործող թանգարանների տնօրենների հետ հանդիպմանը քննարկել է 2018 թվականի հոկտեմբերից ներդրվող դպրոցական աբոնեմենտային նոր համակարգը: