16 օգոստոսի 2018 - 18:13 AMT
3 ամսում մոտ $87 մլն-ի չարաշահում է բացահայտվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հակակոռուպցիոն պայքարի շրջանակում երեք ամսում 41,7 մլրդ դրամի կամ մոտ $87 մլն-ի չարաշահում է բացահայտել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը:

«Մայիսի 8-ից մինչև օգոստոսի 10-ը Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների ինչպես նաև ՊԵԿ-ի հակակոռուպցիոն միջոցառումների արդյունքում բացահայտվել է ընդհանուր դրամական արտահայտությամբ մոտ 41,7 մլրդ դրամի իրավախախտում, որոնք կրել են պետությանը հասցված վնասի, յուրացման, պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառքի բնույթ», - գրել է Մկրտչյանը:

Նա հավելել է, որ աշխատանքները շարունակվում են: