17 օգոստոսի 2018 - 10:24 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ի շարժական կայանը՝ Հանրապետության հրապարակում

Օգոստոսի 17-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարժական կայան կտեղադրի Հանրապետության հրապարակում, հայտնում է ընկերության ֆեյսբուքյան էջը:

«Թեև վերջին ամիսների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ն առավել հզորացրել է Հանրապետության հրապարակի շրջակայքում տեղադրված իր հիմնական կայանների թողունակությունը, օգոստոսի 17-ի հանրահավաքին ընդառաջ, շարժական կայանի «ներկայությունը» հրապարակում ամենևին չի խանգարի», - նշում է ընկերությունը:

Օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը կամփոփի իր առաջին 100 օրը: