17 օգոստոսի 2018 - 14:22 AMT
Վարչապետը հանրահավաքին կգա քայլերթով՝ Արցախի փ.-Էրեբունի խաչմերուկից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնել է, որ օգոսոտոսի 17-ի Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին կգա թայլերթով Արցախի փողոց-Էրեբունի խաչմերուկից. այն կմեկնարկի 17:30-ին:

«Դա այն տեղն է, որտեղից ինձ առևանգեցին ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցներն ապրիլի 21-ին», - նշել է վարչապետը՝ հորդորելով, որևէ ագրեսիա չդրսևորել հանրահավաքի և քայլերթի ընթացքում:

Օգոսոտոսի 17-ին Հանրապության հրապարակում ժամը 18:30-ին կմեկնարկի ՀՀ կառավարության գործունեության առաջին 100 օրը: