17 օգոստոսի 2018 - 17:15 AMT
Մարզերից ավտոերթով գալիս են Երևան՝ Փաշինյանի հանրահավաքին մասնակցելու

Հայաստանի տարբեր մարզերից բազմաթիվ քաղաքացիներ են գալիս Երևան՝ մասնակցելու Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ավտոերթով դեպի մայրաքաղաք են շարժվում Լոռու, Շիրակի և Արարատի մարզերից:

Արցախի փողոց-Էրեբունի խաչմերուկից 17:30-ին կմեկնարկի վարչապետի քայլերթը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ավելի քան 1000 մարդ Արցախից մեկնել է Երևան՝ մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին:

Օգոստոսի 17-ին՝ ժամը 18:30-ին, Հանրապետության հրապարակում կմեկնարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության գործունեության 100 օրն ամփոփող հանրահավաք: