27 օգոստոսի 2018 - 11:54 AMT
$17 մլն՝ ՓՄՁ-ների ֆինանսավորմանը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) $17 մլն-ի վարկային պայմանագիր են կնքել։

Ներգրավված վարկային միջոցները ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկն ուղղելու է փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը: Այդ թվում, «Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակում $3 մլն-ն ուղղվելու է կանանց կողմից ղեկավարվող կամ հիմնադրված ձեռնարկությունների ֆինանսավորմանը, իսկ $4 մլն-ը՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ֆինանսական խմբի անդամ ԱԳԲԱ Լիզինգի միջոցով տրամադրվելու է էներգաարդյունավետ նախագծերի իրականացմանը։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը EBRD-ի հետ կնքած պայմանագրի շրջանակում ՓՄՁ-ների ֆինանսավորումը հիմնականում իրականացնելու է ՀՀ դրամով։