28 օգոստոսի 2018 - 18:08 AMT
ԱԳԲԱ Լիզինգ. Էներգաարդյունավետ ծրագրերի ֆինանսավորում` 10% cashback-ի հնարավորությամբ

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ֆինասական խմբի անդամ ԱԳԲԱ Լիզինգն էներգաարդյունավետ ծրագրերի ֆինանսավորման նպատակով կտեղաբաշխի EBRD-ի և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի միջև կնքված $17 մլն-ի ընդհանուր չափով վարկային միջոցներից $4 մլն-ը։

Ֆինանսավորումն ուղղվելու է ՓՄՁ-ների էներգաարդյունավետ և էներգախնայող սարքավորումների ձեռքբերման լիզինգին։ EBRD-ի հետ իրականացվող ծրագրի շրջանակում՝ Եվրամիության Neighbourhood Investment Facility ներդրումային ֆոնդի տրամադրած գրանտային միջոցներով ՓՄՁ-ները «կանաչ ծրագրերի» իրականացման համար կստանան cashback՝ ֆինանսավորման 10%-ի չափով։

ԱԳԲԱ Լիզինգը Գրին Լիզինգ ենթաբրենդի շրջանակում ֆինանսավորել է 800-ից ավելի կանաչ նախագիծ` իրականացվել է 8,3 մլրդ դրամի ընդհանուր ծավալով ներդրում, որի արդյունքում կանխվել է մոտ 6000 տ ածխաթթու գազի արտանետում մթնոլորտ և խթանվել այլընտրանքային էներգիայի զարգացումը: