Հայաստանի ֆուտբոլի հավաքականը սեպտեմբերի 3-ին մարզական հավաք է անցկացրել Ազգերի լիգայի շրջանակում Լիխտենշտեյնի հավաքականի հետ հանդիպումից առաջ, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հավաքին մասնակցել է նաև հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
ՖԻՖԱ-ն լուսանկար է հրապարակել մարզումից:
Լիխտենշտեյնի հետ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին 20:00-ին Հանրապետական մարզադաշտում: Հաջորդ խաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 9-ին մակեդոնացիների հետ Սկոպյեում: