5 սեպտեմբերի 2018 - 14:05 AMT
ՀՀ ձյուդոյի հավաքականը չի մեկնի Բաքու. Անվտանգության երաշխիքներ չեն տրվել

Հայաստանի ձյուդոյի հավաքականը չի մեկնի Բաքու՝ մասնակցելու 2018-ի սեպտեմբերի 20- 27-ը Ադրբեջանում կայանալիք աշխարհի առաջնությանը: Այդ մասին հայտնել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը։

Ընդունող երկիրը հրաժարվել է պաշտոնապես ներկայացնել Հայաստանի պատվիրակության անվտանգությունն ապահովող անհրաժեշտ երաշխիքներ:

2016-ին նման իրավիճակում հայ բռնցքամարտիկները չմասնակցեցին Ադրբեջանում անցկացված օլիմպիական վարկանիշային մրցաշարին: