6 սեպտեմբերի 2018 - 12:40 AMT
6,7 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում. 2 զոհ կա, 125 տուժած

2 մարդ է զոհվել, 125-ը տուժել Ճապոնիայի Հոկայդո կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Անհետ կորած է համարվում 39 մարդ: Այդ մասին լրագրողներին է հայտնել Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Եսիհիդե Սուգան:

Երկրաշարժի ուժգնությունը 6,7 մագնիտուդ էր:

Տարերային աղետի պատճառով դադարեցվել է 4 էլեկտրակայանի աշխատանք, էլեկտրականությունից է զրկվել մոտ 3000 մարդ: Փրկարար աշխատանքներին մոտ 20.000 մարդ է մասնակցում, ինչպես նաև 50 ուղղաթիռ, հայտնում է Ինտերֆաքսը:

Հոկայդոյի նահանգապետ Հարումի Տակահասին չեղարկել է այցը Ռուսաստան՝ երկրաշարժի հետևանքները վերացնելու նպատակով:

Ճապոնիայում նաև մոլեգնել է Ջեբի թայֆունը, որն ամենահզորն էր վերջին 25 տարում: Զոհվել է 11 մարդ, ավելի քան 600-ը վնասվածք է ստացել: