7 սեպտեմբերի 2018 - 14:46 AMT
Փոլ Մաքքարթնին 5 տարվա ընդմիջումից հետո ալբոմ է թողարկել

Բրիտանացի երաժիշտ, The Beatles խմբի նախկին անդամ Փոլ Մաքքարթնին 5 տարվա ընդմիջումից հետո թողարկել է Egypt Station ալբոմը: 16 կոմպոզիցիայից բաղկացած ձայնասկավառակը հասանելի է լսելու համար Apple Music-ում, «Yandex.Երաժշտություն» և Spotify հարթակներում, գրում է Meduza-ն:

Ձայնասկավառակի թողարկումից առաջ Մաքքարթնին 3 սինգլ էր ներկայացրել՝ Come On To Me, I Donʼt Know և Fuh You:

Ավելի վաղ Մաքքարթնին մասնակցել է Ռինգո Սթարի նոր ալբոմի ձայնագրմանը: 2009-ին The Beatles-ի նախկին անդմաները միավորվել էին Սթարի Y Not ալբոմի ստեղծման համար: