8 սեպտեմբերի 2018 - 15:23 AMT
Նեյմարը մտադիր է «Բարսելոնա» վերադառնալ

«Պարի Սեն Ժերմենի» բրազիլացի հարձակվող Նեյմարը մտադիր է վերադառնալ կատալոնական «Բարսելոնա»:

Հայտնի է, որ բրազիլացին արդեն դիմել է կատալոնացիների ղեկավարությանը՝ խնդրելով նախաձեռնել իր տեղափոխումը: Ներյմարին հեշտ չի տրվում մրցակցութունը հարձակվող Էդինսոն Կավանիի և ֆրանսիացի Քիլիան Մբապե հետ մրցակցությունը, գրում է Լենտա.ռու-ն իսպանական El Mundo Deportivoի վրա հղումով:

Հուլիսի 20-ին հայտնի դարձավ, որ Նեյմարը մտադիր չէ հեռանալ ֆրանսիական ակումբից: Նեյմարով հետաքրքրվողների թվում հիշատակվում էր Մադրիդի «Ռեալը»:

Ապրիլի վերջում «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն խոստովանեց, որ ուրախ կլիներ, եթե Նեյմարն ակումբ վերադառնար: ԶԼՄ-ները հայտնում էին, որ բրազիլացին դժգոհ է Ֆրանսիայի առաջնության մակարդակից:

Նեյմարը հանդես է եկել Բարսելոնայի կազմում 2013-17թթ.: 2017-ի ամռանը նա տեղափոխվեց ՊՍԺ ռեկորդային 222 մլն եվրոյով: