Վրաստանի պատվիրակությունը՝ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի գլխավորությամբ կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Գագաթնաժողովը տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 11-12-ը:
«Վրաստանի նախագահը հաստատել է իր մասնակցությունը գագաթաժողովին: Ըստ այդմ, մենք սպասում ենք վրացական պատվիրակությանը` նախագահ Մարգվելաշվիլիի ղեկավարությամբ», - ասել է Տիգրան Բալայանը, հայտնում է Aysor.am-ը:
Գագաթաժողովին կմասնակցի մոտ 5000 հյուր՝ 84 երկրի և 20 միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ: Հյուրերի թվում կլինի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: